18:18 , 6 փետրվար, 2014
Ամենայն լրջությամբ եմ ասում` ամեն անգամ լսելով մեր որոշ նախարարների պարզաբանումներն ո հարցազրույցները՝ ավելի ու ավելի եմ սկսում կասկածել, որ նախարարի պաշտոն ստանալու համար պարզապես անհրաժեշտ է կա՛մ մտավոր հետամնաց լինել, կա՛մ էլ եզակի ցինիկ: Հատկապես նյարդերիս վրա ազդում է միշտ հնդկահավի նման փքված սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը, ում շուրթերից, բացի ակնհայտ ապուշությունից, դեռ ոչինչ չեմ լսել:
Ուրեմն, Գալուստ Սահակյանի լավագույն ավանդույթներով, այս խելոքը ուզեցել է այսօր բացատրել պարտադիր կուտակային վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ստեղծած խճճված իրավիճակը: ՍԴ-ն, ինչպես հիշում եք, հստակ սահմանել է, որ մինչև այլ որոշում չկայացվի, գործատուները չեն տուգանվելու, եթե պարտադիր կուտակայինի համար գանձումներ ու վճարումներ չանեն: Հայերենով ասած, գործատուն պարտավոր չէ պահել կուտակային տոկոսը ու առավել ևս փոխանցել ֆոնդերին:
Հիմա այս բեզուարյան այծի ինտելեկտով Արտեմը տեսախցիկի առջև լուրջ ու փքված դեմքով հայտարարում է, որ եթե գործատուն պարտաճանաչ է, ապա պարտավոր է գանձի է՛լ, փոխանցի է՛լ: Տղա ջան, եթե դու՝ քո նախարար հալով թքած ունես Սահմանադրական դատարանի վրա, ապա ես՝ հասարակ քաղաքացիս, ինչո՞ւ պետք է թքած չունենամ քո թշերը հաստացնող այդ և այլ օրենքների վրա: Հասկացանք՝ թալանչի մանկուրտներ եք, գոնե հիմարի տեղ մի դրեք, լրագրող էլ որ տեսնում եք, հրաժարվեք մեկնաբանություններ տալուց, թե չէ արդեն էլ համբերություն չի մնացել լսելու ձեր բթամիտ ու ցինիկ խոսքը:
Կից նյութը՝ այստեղ: