18:12 , 6 փետրվար, 2014
Խնդրանք Վայոց Ձորի մարզպետ պարոն Ղազարյանին.
Այսօր «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի նկարահանմանն էր եկել Եղեգիս գյուղից մի ընտանիք, որը սեփական տուն չունի, ապրում է ոմն Վահեի տան մեջ, իսկ հունվարի 3-ին այրվել է տունը... Ընտանիքի տղամարդը պայմանագրային զինծառայող է, մեր սահմաններն է հսկում: Ընտանիքը դիմել է ՀՀ նախագահին, դիմումը հասցեագրվել է մարզպետարան, որտեղ փոխմարզպետն ասել է, թե իրենք կարող են 15 հազար դրամի օգնություն ցուցաբերել... Սա, իհարկե, ծաղր է այս ընտանիքին, որը կորցրել է ամեն ինչ, հայտնվել փողոցում, իսկ պետության կողմից առաջարկվում է ընդամենը 15 հազար դրամ աջակցություն:
Մեծարգո պարոն մարզպետ, Ձեր աջակցությունն եմ հայցում: Գիտեմ, որ «Ջերմուկ-գրուպ»-ում Դուք ժամանակին աշխատել եք, հետևաբար գուցե օգտագործեք Ձեր կապերն ու մարզի մեծահարուստներին, որոնք կան, իհարկե, ուղղորդեք դեպի հայրենիքի սահմանները պաշտպանող և ողբերգության մեջ հայտնված հայ մարդուն, որի տանը երկու տարեկան երեխա կա...