17:52 , 6 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ցանկություն չուներ մեկնաբանել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի դիտողությանը, որը վերաբերվում էր նախարարի պահվածքին։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Արամ Մանուկյանն ասել էր. «Երեկ երկու նախարարներն իրենց լավ չէին պահում ԱԺ-ում: Նրանց մեծ-մեծ խոսելը, հարգելի Հանրապետական, ձեր թույլտվության արդյունքում է, ո՞նց էին պահում իրենց նախարարն այստեղ, պահում էին այնպես, որ գիտեն, որ ոչ մեկը քթներին չի խփելու, չի հակադարձելու, ամենևին չեն զգում սա որպես պառլամենտ, որպես ժողովրդի կողմից ընտրված մարմին: Ո՞նց էր Հրայրի պահվածքը, շատ վատ, մեր վերաբերմունքն իրենց նկատմամբ պիտի լինի համապատասխան»,-նշել էր նա։
«Ես ինչ-որ մարդկանց ասածները չեմ մեկնաբանում, հարցը տվեք իրեն»,-այս կապակցությամբ հարցադրմանն ի պատասխան ասաց Հրայր Թովմասյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ