Լանա Դել Ռեյը ցուցադրել է ամուսնական համեստ մատանին


17:46 , 6 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկյան երգչուհի Լանա Դել Ռեյը չի շտապում մեկնաբանել իր գաղտնի ամուսնության մասին խոսակցությունները՝ գրում է viva.ua-ն:

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ հայտնի երգչուհին և նրա ընկերը՝ Kassidy շոտլանդական խմբի կիթառահար Բարի Ջեյմս Օնիլը, օրինականացրել են իրենց հարաբերությունները: Այդ մասին, ամերիկյան լրագրողների կարծիքով, վկայում է Լանայի մատնեմատին դրված ամուսնական մատանին: 

Օրերս պապարացիները երգչուհու նոր լուսանկարներ են արել, որտեղ երևում է նրա ամուսնական համեստ մատանին: