Նախապատմական ամենատարօրինակ 25 արարածները (Photo)


22:00 , 6 փետրվար, 2014

Մեր օրերում մարդիկ հիմնականում տեղյակ են, թե ինչպիսի կենդանիներ, թռչուններ, ձկներ, սողուններ և այլ արարածներ են բնակեցնում են մեր մոլորակը: Սակայն ոչ բոլորը գիտեն, թե հազարավոր տարիներ առաջ ինչ արարածներ են գոյություն ունեցել Երկրի վրա: Առաջարկում ենք հետաքրքրաշարժ վիրտուալ ճանապարհորդություն իրականացնել դեպի աշխարհի նախապատմական ֆաունա: 


Արխեոպտերիքս
25 самых странных доисторических существ

Սա Յուրային դարաշրջանին պատկանող զարմանալի արարած է: Այն մոտավորապես ագռավի չափսի էր և սողուններից թռչունների անցման փուլում միջանկյալ շղթա էր համարվում


Դեյնոհերուս 
25 самых странных доисторических существ

Այս մողեսը յուրահատուկ է նրանով, որ մինչ այսօր հայտնաբերված են նրա միայն ողնաշարային մի քանի մասնիկներ և առջևի ամբողջական վերջույթները: Սակայն հենց դրանում է նրա յուրահատկությունը: Յուրաքանչյուրի երկարությունը կազմում է մոտ 2,5 մետր, իսկ ճանկերինը` 25 սմ: 


Դեյնոտերի 
25 самых странных доисторических существ

Սա կնճիթավորների շարքի շատ հետաքրքիր ներկայացուցիչ է: Աչքի են զարնում կենդանու անսովոր համաչափությունները` համեմատաբար կարճ մարմինը, զարգացած դեմային վերջույթները և հզոր թիկունքը և համեմատաբար փոքր գանգը:  


Դիմորֆոդոն 
25 самых странных доисторических существ

Թռչող հնադարյան դինոզավրը ենթադրաբար գիշատիչ էր, սակայն դատելով վերջինիս փոքր չափսերից, այն հիմնականում սնվում էր ձկներով և միջատներով: 


Դունկլեոստեյ
25 самых странных доисторических существ

Նախապատմական հսկայական գիշատիչ ձուկ: 


Էլասամոզավր 
25 самых странных доисторических существ

Երկարավիզ պկեզիոզավր, որի երկարությունը հասնում էր 13 մետրի:


Էպիդենդրոզավր
25 самых странных доисторических существ

Հայտնի դինոզավրներից առաջիններից էր, որը ապրում էր ծառերի վրա: Նրա յուրահատուկ առանձնահատկությունն էր արտասովոր երկար երրորդ մատը: Հնարավոր է վերջինիս միջոցով կենդանին միջատներ էր հայթայթում: 


Էպիդեկսիպտերիքս
25 самых странных доисторических существ

Փետուրներով պատված դինոզավրը համարվում էր հնագույն թռչուն, սակայն ժամանակակից փետրավորների հետ ոչ մի կապ չունի: Նա թռչելու համար երկար փետուրներ չուներ, սակայն ուներ երկար պոչային փետուրներ: 


Գալյուցինոգենիա
25 самых странных доисторических существ

Այս արարածն արտաքանպես նման է որդի: Այն ունի երկու շարք վերջույթ: 


Գելիկոպրիոն
25 самых странных доисторических существ

Այս ձկան տարբերակիչ գիծը վերջինիս պարուրաձև ատամնաշարն էր: 


Ջեկելոպտերուս
25 самых странных доисторических существ

Հսկայական ծովային կարիճը երբևէ հայտնաբերված խոշոր վերջութավորներից մեկն է:

 
Լոնգիսկվամա
25 самых странных доисторических существ

Այս սողունի առանձնահատկությունը նրա թիկնային երկար գոյացություններն էին:


Մեգալանիա
25 самых странных доисторических существ

Գիտությանը հայտնի ամենախոշոր երկրային մողեսը: 


Միկրոպատոր
25 самых странных доисторических существ

Այս կենդանին մարդկությանը հայտնի միակ չորս թևանի արարածն է: 


Նիկտոզավր
25 самых странных доисторических существՊտերոզավրների դասին պատկանող միջին չափսերի թռչող կենդանի: 


Օպաբինիա 
25 самых странных доисторических существ

Այս կենդանին վտանգի դեպքում հմտորեն կարող էր լողալ: 


Ֆորորակոս
25 самых странных доисторических существ

Հսկայական գիշատիչ թռչուն, որի հասակը հասնում էր 3 մետրի, իսկ քաշը՝ 40 կգ-ի: 


Պտերոդաուստրո
25 самых странных доисторических существ

Հարավային Ամերիկայում հայտնաբերված առաջին թռչող սողունը: 


Կետցալկոատլ
25 самых странных доисторических существ

Պտերոզավրների շարքի ամենամեծ ներկայացուցիչը, որը իր անվանումը ստացել էր ացտեկների աստվածներից մեկի պատվին: 


Շարովիպտերիկս 
25 самых странных доисторических существ

Ամենահին մողեսներից մեկը, որը սակայն բավականին անհասկանալի տեսք ուներ: Թռիչքի ժամանակ նրա դիմացի և ետևի վերջույթների էլաստիկ մաշկը ձգվում էր և թևեր էր ստեղծում:


Ստետականտ 
25 самых странных доисторических существ

Հնագույն շնաձկներից է, որը բոլոր նմաններից տարբերվում էր գլխի վրայի «սաղավարտով»:


Տանիստրոֆեյ
25 самых странных доисторических существ

Այս սողունի երկարությունը ենթադրաբար հասնում էր 6 մետրի: Կենդանին հիմնականում բնակվում էր ջրի մեջ: 


Տերիզինոզավր 
25 самых странных доисторических существ

Այս յուրօրինակ կենդանիները տարբերվում էին երկար վզերով և հսկայական ճանկերով: Նրանք բուսակեր էին: 


Ջոզեֆոարտիգազիա
25 самых странных доисторических существ

Երկրի վրա երբևէ բնակվող ամենախոշոր կրծողը: Նրա երկարությունը մոտ 53 սմ էր:


Լիոպլևրոդոն 
25 самых странных доисторических существ

Յուրային դարաշրջանի խոշոր գիշատիչ սողուն է: Ժամանակակից տվյալների համաձայն՝ այն Երկրի վրա երբևէ բնակված ամենախոշոր գիշատիչն է: