16:36 , 6 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Բանգլադեշի գործարանները, որոնք հագուստ են արտադրում բրիտանական հայտնի ապրանքանիշների համար, օգտագործում են երեխաների աշխատուժը՝ հաղորդում է The Guardian-ը:
Բանգլադեշի կարի գործարաններում մանկական աշխատուժի օգտագործման մասին հայտնել է բրիտանական ITV հեռուստաալիքը: Փաստագրական ֆիլմը, որը ստեղծվել է կարի գործարաններում թաքնված տեսախցիկների կիրառմամբ, պատմում է անչափահասների աշխատուժի օգտագործման մասին, որոնք ստիպված են ծանր պայմաններում աշխատել օրական 11 ժամ:
Թաքնված տեսախցիկները ցույց են տվել, որ գործարանի աշխատակիցները, որոնք հագուստ են արտադրում այնպիսի ապրանքանիշերի համար, ինչպիսիք են Lee Cooper-ը, BHS-ը, բախվել են ֆիզիկական սպառնալիքների, վիրավորանքի և ղեկավարության կողմից չարաշահումների: