Բաց նամակ Արմեն Աշոտյանին. Կեցցե՛ անգործությունը


16:26 , 6 փետրվար, 2014

Երբ պետությունից աշխատանք ենք ուզում, հավատացեք՝ մենք մուրացկանություն չենք անում, մենք որպես քաղաքացի այս երկրից մեր նկատմամբ պարտքն ենք ուզում... Չեք կարող նոր աշխատատեղ բացել, գոնե հինը մի փակեք... Գոնե մինչև այդպիսի քայլ անելը մի պահ մտածեք, թե քանի ընտանիք եք թողնում Աստծո հույսին, ուղղակի օդից կախված...
Այսօր ես էլ համալրեցի անգործների շարքը, հարգարժան նախարարի հրամանով դպրոցներում կրճատումների մեկ զոհն էլ ես էի...Կեցցե անգործությունը...
Խնդրում եմ ուղղակի օգնել մի հարցում... Հարգելի նախարար, իմ շատ սիրելի Արմեն Աշոտյան... Ապրում եմ վարձակալած բնակարանում, երկու փոքր երեխա, որոնք նայում են իմ ձեռքին... ոչ մի օգնություն չեմ ստանում... և օգնություն չեմ էլ ուզում...ես աշխատանք էի ուզում, որից ինձ ուղղակիորեն զրկեցիք...
Հիմա արդեն աշխատելու հույսը վերջնական մարեց... խնդրում եմ ինձ դեպի Ռուսաստան 4 հոգու տոմս օգնեք... խոստանում եմ՝ այլևս չեմ վերադառնա երկիր, այդ նպատա՞կն եք չէ հետապնդում... Հայաստանը վերջնականապես հայաթափել և սկուտեղի վրա մատուցել Թուրքիային...  
Խնդրում եմ ուղղակի 4 հոգու տոմս... Վերջին խնդրանքս չմերժեք...