Ջենիֆերը գտնում է կենդանիների ոսկորներ և դրանցից զանազան զարդարանքներ ու քանդակներ ստեղծում:
Նա հաճախ եղջյուրներ է օգտագործում իր աշխատանքներում:
Վերջնարդյունքն ուղղակի ապշեցուցիչ է: Թվում է, թե այս ստեղծագործություններն այլ ժամանակաշրջանից են հասել մեր օրերը:
Ջենիֆերը մշակման է ենթարկում ոսկորները, որպեսզի կարողանա ավելի հեշտությամբ թեքել և դրվագել դրանք:
Նրա ստեղծագործություններից շատերն այնքան բնական տեսք ունեն, որ թվում է, թե դրանք ոչ թե արվեստի, այլ բնության ստեղծագործություններ են:
Ջենիֆերն արվեստի հիասքանչ գլուխգործոցներ է ստեղծում՝ մոռացության մատնված հնամաշ իրերից և կենդանիների ոսկորներից:











