Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի օգտագործմանը վերաբերող օրենքներում փոփոխություններ կարվեն


16:12 , 6 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրային պաշարների ռացիոնալ օգտագործման նպատակով փոփոխություններ են կատարվում մի շարք օրենքներում: Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Արարատյան հարթավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրներին համակարգված լուծում տալու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում, «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների նախագծերում: Վերոհիշյալ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթն ուղարկվել է համապատասխան շահագրգիռ գերատեսչություններին՝ կարծիքի:

ՀՀ ջրային օրենսգիրքն ընդունվել է 2002 թվականին և նրանում փոփոխություններ կատարելու նպատակը պայմանավորված է նոր օրենքների ընդունմամբ, ինչպես նաև օրենսգրքում առկա թերությունների շտկմամբ, կապված՝ ջրային ռեսուրսների մոնիթորինգի ու ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման, ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացների և ջրային ռեսուրսների ջրօգտագործման հուսալիության երաշխիքի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ