15:43 , 6 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ նախկին վարչապետ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Tert.am-ին ասաց, թե առաջին անգամ է լսում, որ Կոմիտասի անվան կինոթատրոնը իր վարչապետության տարիներին վաճառելիս գնորդին ասել է՝ «Քեզ տվել եմ 4 պատ, ուզում ես՝ ախոռ սարքի»: Այդ մասին Tert.am-ին տված հարցազրույցում ասել էր կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը:
«Նման կարգի հիմարություն առաջին անգամ եմ լսում: Եթե Լուսինյանը տեղեկացված չէ, ասեմ, որ ես էլ եմ ստեղծագործող մարդ եմ, երևանցի (կարող է հեշտությամբ ծանոթանալ իմ երաժշտական ստեղծագործություններին), և նման վայրենիություն մեզ բնորոշ չէ: Նա լուրջ մարդ է. ի՞նչու է նման բաներ ասել, չեմ հասկանում»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ