15:12 , 6 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած վերջին այցից հետո հայտարարություն են տարածել։
ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը (Լեհաստան) փետրվարի 4-5-ին այցելել են Ադրբեջան և Հայաստան։
Բաքվում նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանում՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հանդիպումներ են ունեցել նաև երկու կողմերի արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հետ։
Նախագահների հետ համանախագահները քննարկել են արտգործնախարարների վերջին հանդիպումը Փարիզում և ընդգծել են հետագա բանակցությունների կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման առումով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ