14:22 , 6 փետրվար, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Նոր շրջադարձ ուկրաինական ներքաղաքական հակամարտության մեջ: Իշխանություն-ընդդիմություն բանակցությունների արդյունքում որոշ առաջընթաց է գրանցվել: Ընդդիմության ղեկավար Արսենի Յացենյուկը պատրաստ է ղեկավարել Ուկրաինայի կառավարությունը պայմանով, որ նախարարների կաբինետը կձևավորվի ընդդիմության ներկայացուցիչներից ու կվերադառնան 2004 թվականի Սահմանադրությանը:
Յացենյոկի համակիրները պատրաստ են աջակցել նրան վարչապետի պաշտոնը զբաղեցնելու գործում, սակայն քանի դեռ երկրի նախագահը Վիկտոր Յանուկովիչն է, ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվում են կաբինետ ձևավորելուց: Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու տարբերակներ է առաջարկում նաև արևմուտքը: Եվրամիությունն անում է առավելագույնը Ուկրաինայում ռազմական սցենարից խուսափելու համար: Եվրոպական սցենարի համաձայն, Ուկրաինայի հակամարտող կողմերը պետք է կատարեն իրենց պարտավորությունները` վստահությունը վերականգնելու համար: Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, որ ռուսական ճնշումն անթույլատրելի է: Ուկրաինայի իշխանությունների վրա փորձում է ճնշում գործադրել ամերիկյան կողմը: Վաշինգտոնը պաշտոնական Կիևին առաջարկում է ընտրություն կատարել արևմուտքի աջակցության և պատժամիջոցների միջև:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ