14:16 , 6 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Եթե 11 հազար ապրանքատեսակների 60%-ի մաքսատուրքերը ՄՄ տարածքում ավելի բարձր են, քան ՀՀ-ում, դա չի նշանակում, որ դրանք բոլորը թանկանալու են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
«Ոչ բոլոր ապրանքների մաքսատուրքերն են փոխվելու: Այն ապրանքները, որոնք ներկրվում են երկրներից, որոնց հետ ունենք ազատ առևտրի համաձայնագիր, իսկ դրանք ԱՊՀ երկրներն են, այդ ապրանքների մաքսատուրքերը կլինեն 0, ինչպես որ կան, և դրանք մտնում են այս 60%-ի մեջ»,-ասաց նա:
Վահրամ Ավանեսյանն ընդգծեց, որ ՀՀ-ն այսօր պատրաստում է ապրանքատեսակների խումբ, որոնց շուրջ նկատմամբ մաքսատուրքերը բացառելու հայտ պետք է ներկայացնի Մաքսային միությանը:
«Այս ապրանքատեսակների ցանկը դեռևս պատրաստ չէ, բայց շուտով պատրաստ կլինի ու կսկսենք բանակցություններ ՄՄ-ի հետ: Դա զգայուն ապրանքների խումբ է, որոնք ունեն սոցիալական ու տնտեսական նշանակություն՝ սննդամթերք, դեղորայք, հումքային ապրանքներ»,-ասաց նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ