13:50 , 6 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության գործունեության նպատակն այն է, որ կարողանան ներքին շուկան որոշ չափով ապահովել և նաև արտահանում իրականացնել: Այս մասին հրավիրված ասուլիսին ասացին ՀՀ թեթև արդյունաբերության ոլորտի պատասխանատուները, տեղեկացնելով, որ 2014 թվականի փետրվարի 5-ին ՀՀ կառավարության և թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների միջև ստորագրվել է թեթև արդյունաբերության ոլորտի ռազմավարության իրականացման վերաբերյալ հուշագիր:
ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միությունը Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության նախաձեռնությամբ ստեղծվել է 2011 թվականին:
Միության նպատակն է եղել պետության աջակցությամբ հզորացնել Հայաստանում գործող թեթև արդյունաբերության ձեռնարկությունները և հնարավորինս բարձրացնել նրանց մրցունակությունն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ