13:43 , 6 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան գերմանական ակումբ տեղափոխությունը համարում է իր մարզական կարիերայի ամենաարդյունավետ որոշումը:
Ալկանտարան հայտարարել է, որ իրեն դուր է գալիս «Բավարիա»-ի խաղային փիլիսոփայությունը:
«Իսկապես ինձ լավ եմ զգում և հիանում եմ մեր ֆուտբոլով: «Բավարիա» տեղափոխության որոշումը լավագույնն էր իմ կյանքում: «Բարսելոնա»-ն ոչինչ չարեց, որպեսզի ես չհեռանամ»,- հայտարարել է Ալկանտարան:
Հիշեցնենք, որ Ալկատարայի տրանսֆերը ձեռքբերել «Բավարիա»-ի ղեկավարությանը խնդրել էր թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով Ալկանտարային մարզել էր «Բարսելոնա»-ում: