13:24 , 6 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Էլթոն Ջոնի Rocket Pictures կինոընկերությունը ձեռք է բերել Էնդրյու Լլոյդ Ուեբերի և Թիմ Ռայսի «Հովսեփը և նրա երազների զարմանալի գունավոր վերարկուն» մյուզիքլի էկրանավորման իրավունքը: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, 1970-ական թթ. գրված մյուզիքլի հիման վրա կստեղծվի մուլտֆիլմ: Էլթոն Ջոնը կլինի մուլտֆիլմի պրոդյուսերը:
Մյուզիքլում, որը նախատեսում է էկրանավորել Էլթնո Ջոնը, պատմվում է Հովսեփ անունով գեղեցիկ երիտասարդի մասին, ում ծնողները շատ են սիրում, իսկ եղբայրներն ատում են:
Մի անգամ եղբայրները որոշում են սպանել գլխավոր հերոսին, սակայն մտափոխվում են և վաճառում են նրան ստրկության, իսկ հորն ասում են, որ որդուն կերել են վայրի կենդանիները: Սակայն Հովսեփին հաջողվում է փրկվել և դառնում է փարավոնի մերձավորը: