Չինաստանում ձյան տեղումները դժվարացրել են երթևեկությունը


12:45 , 6 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Չինաստանի շատ շրջաններում ձյան առատ տեղումները դժվարացրել են երթևեկությունը: Մեկ օրում գոյացած ավելի քան 16 սմ հաստությամբ ձնածածկույթը ճանապարհներին լուրջ կուտակումների և 9 մարզերում հիմնական ավտոճանապարհներով հաղորդակցության ժամանակավոր դադարեցման պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Չինաստանի հյուսիսային և արևելյան մարզերը կրել են ցիկլոնի ազդեցությունը, որն իր հետ առատ տեղումներ է բերել: Պետական օդերևութաբանական կենտրոնի կանխատեսումներով՝ 7 մարզում տեղումները կարող են շարունակվել մինչ փետրվարի 7-ը, տեղ-տեղ սպասվոմ է ձնաբուք և ջերմաստիճանի նվազում մինչ –18 աստիճան Ցելսիուս:

Պեկինն այս տարի դեռևս ձյուն չի տեսել: Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի անկում և տեղումներ: