Վանաձորում գիշերվանից գազը բաշխվել է ամբողջ համայնքում. փոխվարչապետ


12:17 , 6 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Երեկ երեկոյան Վանաձոր քաղաքում վերացվել է գազի վթարի հետևանքները և գիշերվանից գազը բաշխվել է ամբողջ համայնքում: Այս մասին Կառավարության նիստից առաջ վարչապետին զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Նա նշեց, որ մի քանի օր առաջ քաղաքում խոշոր վթար է տեղի ունեցել գազի հիմնական մագիստրալի վրա, ինչի հետևանքով բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով գազամատակարարումը դադարեցվել էր ամբողջ քաղաքում:

«Դրա հետևանքով ջեռուցման հետ կապված խնդիր են առաջացել ոչ միան բազմաբնակարաններում, այլ նաև մի շարք հաստատություններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ