Գյուլենը կարծես որոշակիորեն խառնեց խաղաքարտերը


12:03 , 6 փետրվար, 2014

Կարծում եմ՝ Թուրքիայի ակտիվությունը հայկական ճակատով որոշակի նվազեց Գյուլեն-Էրդողան հակամարտության սրման արդյունքում։ Ներկայում Էրդողանի կառավարությունն իր ռեսուրսները կենտրոնացրել է այլ՝ այս դեպքում իրենց համար ավելի կենսական հարցերի լուծման վրա։ Ամեն դեպքում, շատ ավելի հետաքրքիր փետրվար էի սպասում՝ 2015-ին ընդառաջ, հատկապես 2014-ի աշուն/ձմեռ ակտիվացումից հետո։ Սակայն Գյուլենը կարծես որոշակիորեն խառնեց խաղաքարտերը։ Հետագա ընթացքին սպասենք։