11:08 , 6 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Ադրբեջան և Հայաստան այցից հետո ԵԱՀԿ Մինսկ խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter միկրոբլոգում գրառում է կատարել, որում տեղեկացնում է այն մասին, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են հրադադարը հարգելու իրենց հանձնառությունը։
«Լավ լուր։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հարգելու հրադադարը, հատկապես Օլիմպիական խաղերի ժամանակ»,– ասվում է համանախագահի գրառման մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ