10:33 , 6 փետրվար, 2014
Ալլա Լևոնյանը դեմ է նոր կենսաթոշակային համակարգին, բայց իր համար դրանից (նույն ինքը՝ սոցիալական արդարությունից) «ավելի լուրջ, կարևոր բաներ կան՝ բանակը, եկեղեցին ու լեզուն»: Ասում է. «Այսպիսի բաների ժամանակ ես կլինեմ իրենց կողքին»: Իսկապե՞ս. հիշեցրեք ինձ խնդրում եմ՝ Ալլա Լևոնյանն օտարալեզու դպրոցների դեմ պայքարի ժամանակ կարծիք, պարզապես կարծիք, հայտնե՞լ է: Իսկ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները գոնե 100 մետր հեռավորությունից նրան տեսե՞լ են երբևէ, թե՞ հանրապետականների նախընտրական քարոզարշավին զորամասերում երգելով է բանակի համար պայքարում… Իր՝ «պայքարող տեսակ»-ի մասին խոսելուց հետո էլ Ալլա Լևոնյանը չի մոռանում նշել, որ իր համար «ընդունելի է» հանրապետականը (ասել է թե՝ պետական մասշտաբի հանցագործները): Ալլա Լևոնյան, Նունե Եսայան, Շուշան Պետրոսյան, Արմեն Մազմանյան, Նազենի Հովհաննիսյան և այլք և այլք… Մարդու մեկնաբանելն էլ չի գալիս: Ոտ ու գլխով զզվել ենք արվեստի, եկեղեցու, լեզվի ու զինվորի անունով հայրենասիրություն խաղացող էս պալատական արվեստագետներից: Ոտ ու գլխով զզվել ենք: