Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:23 , 6 փետրվար, 2014

Զարմացնելուց առաջ փորձեք հասկացնել: 

ԱԺ պատգամավորները չեն կարողանում կողմնորոշվել իրենց բառերի մեջ: Լևոն Զուրաբյանը պայքար է մղում ինքն իր դեմ, ամեն անգամ այնպիսի արտահայտություններ է անում, որ թե՛ ընդդիմադիր ՀԱԿ-ի հետկոսոլիդացված մարդիկ, թե՛ դիմադիր հասարակությունը ուղղակի չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը ու նույնիսկ արտահայտվում են: Այ ես քո պատգամավոր ջանին մեռնեմ, տեքստերդ արտասանելուց առաջ մի հատ կարդա մոտ մարդկանց շրջանում:

Վանաձորում անտանելի իրավիճակ է: Գազը մի կողմից է անջատվել, լույսերի հետ խնդիրն էլ մյուս կողմից: «Վերադարձ դեպի ապագա» ահա այս պարադոքսային ֆիլմի անունով կարելի է կոչել Վանաձորում տիրող իրավիճակը: Վանաձորցիներին ցանկանում եմ համբերություն, և այդ համբերության ճանապարհին տոկունություն, որովհետև այս ցրիտին այդպիսի խնդիրները լուրջ: 

Ֆեյսբուքյան lookback-ը շատ խոսակցությունների տեղիք տվեց: Թե՛ դրական, թե՛ բացասական: Սակայն ես հուշերի մեջ բացասական ոչինչ չեմ տեսնում: Եթե դուք միացնելով ձեր lookback-ը բացասական ապրումներ եք ապրում, ուրեմն ձեր անցած ուղին բացասական է եղել, ձեր կյանքը բացասական եք ապրել: Սա թող լինի ստիմուլ, որ 2 տարի հետո եթե ձեր անցյալը նայեք, ժպտաք:

Ամեն ինչ քաղաքականացնելու սինդրոմը պատում է նաև սպորտսմեն, դերասան Գոռ Վարդանյանին: Գոռ Վարդանյանի գրասենյակից գտել էին ռազմամթերք, պարզվեց, երբ Գոռը ռեմբոյի ռեմեյքներն է նկարել, նրան այդ տեխնիկանա անհրաժեշտ է եղել, ու նա ստացել է դրանք: Գոռ ջան, բացատրեիր, ապացուցեիր, որ այդպես է, ու դժվար ինչ-որ մեկը քեզ գելիոտինի ենթարկեր: Չէ բա, պարտադիր մի քիչ քաղաքական երանգ չտա՞նք: