09:56 , 6 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Սթաֆան Դանիելսոնը դատախազներից պահանջում է մի շարք գործողություններ ձեռնարկել Ջուլիան Ասանժի գործի վերաբերյալ: Քաղաքական գործչի կարծիքով՝ դատախազները պետք է հենց իրենք Լոնդոն մեկնեն կամ ուղղակի փակեն գործը:
Պատգամավորի հետ համաձայն է նաև փաստաբանների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Աննե Ռամբերգը: Դատախազները, սակայն, դեռևս մտադիր չեն փակել գործը՝ գրում է RT-ն:
«Մեր ընդհանուր շահերից է բխում հասնել այն բանին, որպեսզի դատախազությունը հանգի որևէ եզրակացության: Դատախազը կամ պետք է մեղադրանք ներկայացնի, կամ փակի գործը: Ջուլիան Ասանժն ինքը դեռևս չի պատրաստվում Շվեդիա ժամանել»,- ասել է պատգամավորը:
Շվեդ իրավաբանները ևս դատախազությանը կոչ են անում որոշում ընդունել այս գործի վերաբերյալ: