09:32 , 6 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է 4 մարդու՝ թմրանյութերին առնչվող հանցագործությունների մեղադրանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Կասկածյալների ձերբակալությունը տեղի է ունեցել ամերիկացի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի մահից մի քանի օր անց, ով ենթադրաբար մահացել է թմրանյութերի գերդոզավորումից:
Օսկարակիր դերասանին մահացած էին գտել կիրակի՝ Նյու Յորքի իր բնակարանի լոգարանում: Խուզարկությամբ նրա տանը հայտնաբերվել էր հերոինով լի առնվազն 70 փաթեթ:
46-ամյա դերասանի մահվան իրական պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննության արդյունքներով: