«Հրապարակ».Չէ, մենք դեպի Եվրոպա չենք թեքվում, մենք մեր գիծն ենք պահում, որպեսզի մեզ այս ու այն կողմ չթեքեն. Արտակ Զաքարյան


08:43 , 6 փետրվար, 2014

«ԵրիտՀՀԿ-ականները շատ «մարտունակ» վիճակում եև՝ համ ՀՀԿ ծերերի դեմ են մարտնչում, համ ԲՀԿ ջահելների, համ էլ արտաքին քաղաքական վեկտորին են ուշադիր։ Բրյուսելից վերադարձած Աշոտյանը գնաց ասոցացվող Վրաստան՝ նախկին և ներկա ԿԳ նախարարներին՝ Սանիկիձեին ու Մարգվելաշվիլուն հանդիպելու։ Արտակ Զաքարյանն էլ «նոտա» հղեց ՌԴ ԱԳՆ-ին՝ «հասկացնելով», որ սահմանին տեղի ունեցող դիվերսիաներին վերջինիս պարիտետային գնահատականը մեր սրտով չէ։

Եվրոպամետ խաղեր տվող երիտՀՀԿ-ականներից հետաքրքրվեցինք. ինչ է՝ Հայաստանն ուկրաինական զարգացումների ֆոնին էլի կո՞ւրս է փոխում։ «Իհարկե՝ ոչ,– ասաց Աշոտյանը,– Հայաստանն իր կրթական, ինչպես նաև քաղաքական օրակարգն ունի բոլոր երկրների, այդ թվում և Վրաստանի հետ»։ «Չէ, մենք դեպի Եվրոպա չենք թեքվում, մենք մեր գիծն ենք պահում, որպեսզի մեզ այս ու այն կողմ չթեքեն»,– զարմանալի հստակ ձևակերպեց առանձնապես խելացի խոսքով աչքի չընկնող Արտակ Զաքարյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։