08:26 , 6 փետրվար, 2014
«Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից՝ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից երեկ փորձեցինք ճշտել՝ ե՞րբ է Աժ-ում քննարկվելու քննչական ընդհանուր մարմնի մասին օրենքի նախագիծը, որի վրա տևական ժամանակ աշխատում է Աղվան Հովսեփյանի գլխավորած հանձնաժողովը, և որն արդեն ուղարկվել է Աժ։ «Մինչև ամսվա վերջ կքննարկվի»,– ասաց Ռ. Հովսեփյանը։ Իսկ ճի՞շտ է, որ քննչական այդ մարմնին արդեն շենք են հատկացրել Օրբելու վրա։ «Անկեղծ ասած՝ չգիտեմ»,- ասաց նա։
Մեր տեղեկություններով տարածքն արդեն հատկացված է, բայց քանի որ օրենքը չի հաստատվել այդ առնչությամբ ևս որոշակիություն չի մտցվում։
Ի դեպ, պնդում կար, որ քնչական ընդհանուր մարմնի մասին օրինագիծն այս շաբաթ պետք է մտներ օրակարգ, անցներ առաջին, ապա երկրորդ ընթերցում, որպեսզի վերջապես Աղվան Հովսեփյանը հաստատվեր իր պաշտոնում, սակայն օրինագիծն այդպես էլ օրակարգում չհայտնվեց։
Բանն այն է, որ նախագիծը պետք է անցնի Դավիթ Հարությունյանի՝ իրավական հարցերի հանձնաժողովով, ասել է թե՝ Աղվան Գառնիկիչի երբեմնի ախոյանի «թրի տակով», իսկ հանձնաժողովի ինտելեկտուալ նախագահը բացարձակապես չի շտապում «կյանքի» իրավունք տալ Գառնիկիչի հոգեզավակ քննչական մարմնին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։