05:22 , 6 փետրվար, 2014
Panorama.am-ը գրում է.
1939 թվականի հոկտոմբերի 24-ին ԱՄՆ-ի Դելավեր նահանգի առևտրի կենտրոններից մեկում առաջին անգամ վաճառքի հանվեցին նեյլոնե զուգագուլպաները, որոնք անսպաելի իրարանցում առաջացրեցին դրանց երկրպագուների շրջանում:
Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ` կանանց հանդերձանքի այդ անփոխարինելի մասնիկի մասին:

1. DuPont քիմիական կոնցեռնի լաբորատորիայում 1838 թվականին
ավարտվեցին նեյլոն սինթետիկ նյութի մշակման աշխատանքները, որոնք
ուղեկցվում էին ակտիվ գովազդով:

2. Զուգագուլպաների ֆաբրիկա Ֆիլադելֆիայում. Լյուիս Հայն
Պետք է նշել, որ այդ ապրանքի հայտնվելը ամերիկուհիների շրջանում մեծ
հետաքրքրություն առաջացրեց, սակայն առաջին ամիսներին դրանք հասանելի էին
միայն արտադրող ընկերության աշխատակիցներին:

3.Նեյլոնե զուգագուլպաների փորձնական զույգը ուժ և ամրություն էին տալիս
ցանկացած գործվածքի:

4. Հետագայում հեղափոխություն առաջացնող հագուստի հանդիսավոր
ցուցադրությունը տեղի ունեցավ Նյու-Յորքում` 1939 թվականին,
DuPont արտադրող ընկերության կողմից:Քանի որ զուգագուլպաները
պատրաստվում էին բնական մետաքսից, գովազդային
արշավի ընթացքում ամերիկուհիներին նաև ներկայացվեց , որ «նեյլոնի
փոխարեն մետաքսից զուգագուլպաներ կրելը, նույնն է, ինչ ձին գերադասել մեքենայից»:

5. Հրաշք-ապրանքի վինտաժային գովազդը: Ի տարբերություն մետաքսի`
նեյլոնը լավ ձգվում է, պահպանում ձևը և զուգագուլպաները դիմացկուն են
դարձնում ցրտին և խոնավությանը:

6. Ամերիկայում զուգագուլպաների ազգային վաճառքը սկսվել է 1940-ի մայիսի
15-ից` ստեղծելով հսկայական հերթեր:

7. Նորույթի մի քանի գնորդներ դրանք հագնում էին անմիջապես փողոցում:
Վաճառքի առաջին օրը Նյու-Յորքում վաճառվել է 780 հազար հատ
զուգագուլպա: 40-ականների ավարտին վաճառքի քանակը 3 մլն անգամ ավելացավ:

8.Այս ժամանակաշրջանի գովազդային ֆոտոշարքը:

9. 1941-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված նեյլոն արտադրող ընկերությունը սկսեց պատրաստել օդապարիկներ, հագուստ և բանակի համար նախատեսված այլ պարագաներ: Նեյլոնային զուգագուլպաները խիստ սակավացան:

10. Սակայն նորաձև երևալու ցանկությունը առավել ուժեղ գտնվեց
և ելք ստեղծվեց. զուգագուլպաները հնարավոր դարձան նկարել:

11.Եթե տոնական ճաշկերություների ժամանակ կոկտելային հագուստին
անհրաժեշտ էր զուգագուլպա, ապա դրանք ստանում էին ներկի միջոցով,
իսկ մուգ մատիտը ստեղծում էր հայտնի «ետևի կարը»:

12. Սա հենց այն դեպքն է, երբ «Գեղեցկությունը զոհեր է պահանջում»:

13. 1942 թվական: Աղջիկը զուգագուլպա նկար է ստեղծում պտուտակների, հեծանիվների ոտնակի և մատիտի միջոցով:

14. Այդ նպատակի համար նախատեսված ներկը սկսվում է արտադրվել մեծ քանակությամբ:

15. Պատերազմի ընթացքում նեյլոնին փոխարինող բամբակե զուգագուլպաներ էին սկսում գովազդվել, բայց նրանք թանկ էին և լայն տարածում չգտան: Լուսանկարում դերասանուհի Անն Շերիդան է:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ