02:48 , 6 փետրվար, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ռեալ Սոսիեդադ»-ի դարպասը և եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Կատալոնյան ակումբը հաշվի մեջ առաջ անցավ 44-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Սերխիո Բուսկետսը: Նույն րոպեին խաղադաշտից հեռացվեց հյուրերի կիսապաշտպան Ինյիգո Մարտինեսը: Խաղի վերջնական հաշիվը ձևակերպվեց 60-րդ րոպեին, երբ Ցուբիկարայը դարձավ ինքնագոլի հեղինակ: «Ռեալ Սոսիեդադ» - «Բարսելոնա» պատասխան խաղը կկայանա փետրվարի 13-ին: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ռեալ»-ը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասը:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ