00:57 , 6 փետրվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Ամերիկացի լուսանկարիչ Լորեն Ֆլեշնաբը հանդիպել և զրուցել է Նյու Յորքցի ամուսնական զույգերի հետ, որոնք միասին ապրել են ավելի քան կես դար:
Իցիկ և Գոլդա Պոլակներ
«Մենք ճանաչում էինք իրարա դեռ պատերազմից առաջ, բայց երբեք միմյանց հետ չեինք շփվել: Նա հանդիպում էր ուրիշ աղջիկների հետ, քանի որ ինձանից բավականին մեծ էր տարիքով: Շատ գեղեցիկ երիտասարդ էր՝ մասնագիտությամբ դերձակ և ուներ կարի արհեստանոց, որտեղ պիջակներ էր կարում: Երբ նա վերադարձավ պատերազմից, որոշեց բնակվել իմ քրոջ տանը. ես նույնպես ապրում էի քրոջս հետ:
Այս տարի օգոստոսին կլրանա մեր ամուսնության 63-րդ տարին: Ես ձեզ մի գաղտնիք կասեմ, որ սերը ծնվում է աստիճանաբար: Մենք երիտասարդ էինք: Նա ինձանից մեծ էր, բայց ես շատ էի սիրում նրան: Նա այնքան սիրով խոսեց ինձ հետ, որ իմ սիրտը չդիմացավ…»:
Մենք ունենք երկու երեխա՝ մի տղա ու մի աղջիկ:

Բերնարդ և Լեյլա Ուեբերներ
«Մենք ծերանում ենք առանձին-առանձին~ ապրելով միմյանց հետ : Արևը բարձրանում և արևը մայր է մտնում Լեյլա : Դու նույնպես, դու կծերանաս ինչպես և ես: Բայց մենք համակերպվում ենք այս մտքի հետ:. Ես գիտեմ, թե իչքան երկար եմ ապրել, ուրախացել և ինձ միայնակ չեմ զգեցել:. Եվ ես այդ ամենի համար շնորհակալ եմ կյանքին ու ինձ շրջապատող մարդկաց».:

Յակոբ Շապիրշտեյն և Մարիա Գոստիննայա
«Մենք ապրում ենք այս բնակարանում արդեն 11 տարի: Սիրում ենք քայլել ծովի երկայնքով՝ ամեն օր անցնելով մոտ երեք մղոն: Երեկոյան երկու ժամ տրամադրում ենք նորույթուններ լսելուն: Ես սիրում եմ գրքեր, և Յակոբը կարդում է ինձ համար գրքեր և թերթեր: Որն է սիրո գաղտնիքը?: Գաղտնիքը՝ դա ևս գաղտնի է, և ես իմ գաղտնիքները չեմ բացահայտում»:

Մյուրեհ և Էսթեր Րեդլիցներ
«Ասում են, որ հիմա մեզ համար լավագույն ժամանակաշրջանն է, բայց մենք այդքան էլ այդպես չենք կարծում, քանի որ մեզ շրջապատող մարդիկ կամաց-կամաց լքում են մեզ : Այնպես որ, մենք ծերության հետ ավելի շատ ենք միմյանց սիրում, հոգ ենք տանում միմյանց մասին: Գիտեք, երբեմն ուզում եմ ինչ - որ բան ասել Էսթերին և խոսքս չավարտած նա կարողանում է կարդալ իմ մտքերը: Ասում են, որ եթե դուք քնում եք միևնույն բարձով, ապա ձեր մտքերը նույնպես նմանվում են իրար: Կարծում եմ, մեր հետ հենց այդպես էլ տեղի է ունեցել: Մենք նման ենք մտքերով, մենք նույնիսկ միմյանց նման ենք հագնվում: Բացում ենք պահարանը և հագնվում նույն ոճով: Այս բոլոր տարիների ընթացքում…: Տարիներ… »:

Ջինո և Էնջի Տերանովաներ
«Oh, ծերանալու մասին չես մտածում: Չէ, որ մենք միասին ենք ծերանում, իսկ երբ ինչ-որ մեկը միշտ քո կողքին է, դու նրա արտաքինի մեջ մեծ փոփոխություններ չես նկատում: Չես ասի. «Օ՜, իսկ քո դեմքին կնճիռներ են հայտնվել»: Իսկ հաջորդ օրն էլ չես ասի ընկերուհուդ, թե նա այժմ մի քիչ ավելի հիմարն է դարձել: Այսինքն ամեն օր չեմ մտածում, որ իմ ամուսինը 83 տարեկան է, կամ Տեր Աստված ես ամուսնացած եմ ծեր մարդու հետ: Ես հուսով եմ, որ նա ինձ նույնպես վերաբերվում է այնպես, ինչպես ես իրեն»:
