23:33 , 5 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Ճապոնացի ֆուդ-արթով հետաքրքրվող բլոգերների շրջանում նոր թրենդ է ի հայտ եկել` ուտեստները զարդարել գեղեցիկ գազանիկներով: Դրա հիմնական նյութը քերիչի միջոցով մանրացված դայկոն տեսակի բողկն է, որը թաթախում են ջրում, ապա դրանից հանում ավելորդ խոնավությունը:
Դայկոնի զանգվածից խոհարարները պատրաստում են կատուներ, պանդաներ, արջուկներ, մուլտֆիլմերի հերոսներ և դրանք տեղադրում ապուրներում կամ բանջարեղեններից պատրաստված ուտեստների մեջ: Մատուցելուց առաջ գազանիկներին ներկում են սննդային ներկերով:
Այս մասին գրում է Kedem.ru-ն: