Վերա Բրեժնևան սիրավեպ է սկսել Կոնստանտին Մելաձեի հետ


22:36 , 5 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Երգչուհի Վերա Բրեժնևան իր ծննդյան օրը նշել է նեղ շրջապատում` Մոսկվայի ռեստորաններից մեկում: Նրա ծննդյան տոնին ներկա են եղել Վերայի քույրը` Վիկտորյան` ամուսնու` Ալեքսանդր Ցիկալոյի հետ, հոբելյարի դուստրը` Սոնյան, և Կոնստանտին Մելաձեն: 

Տոնակատարության ավարտից հետո Կոնստանտին Մելաձեն իր ավտոմեքենայի մեջ է տեղավորել բոլոր նվերները և երգչուհուն դստեր հետ տուն տարել: Հայտնի պրոդյուսերը և կոմպոզիտորը, օգնելով տուն տանել նվերները, մտել է Վերաի բնակարան և այլևս դուրս չի եկել այնտեղից:

Հիշեցնենք, որ Կոնստանտին Մելաձեին մշտապես սիավեպեր են վերագրվել «Վիա Գրա» խմբի անդամների հետ:

Այժմ Վերա Բրեժնևան բաժանվել է իր զուգընկերոջից, ով հայտնի ռեժիսոր էր, իսկ Մելաձեն ամուսնալուծվել է կնոջից, և ասում են՝ երգչուհու ու երգահանի միջև բուռն սիրավեպ է սկսվել:

Այս մասին գրում է Showbiz.siteua կայքը: