ՄՄ-ին անդամակցելով՝ երրորդ երկրների հետ, հնարավոր է, ունենանք ավելի լավ պայմաններ. Վահրամ Ավանեսյան


21:53 , 5 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

Երբ երկիրը անդամակցում է Մաքսային միությանը, ապա այդ կառույցն է սկսում քննարկել երրորդ երկրների հետ մաքսատուրքերին և այլ տարիֆներին վերաբերող հարցերը: «Նույն բանը վերաբերում է Ռուսաստանին, որը և ԱՀԿ-ի անդամ է, և Մաքսային միության, նույն բանը կվերաբերի Ղազախստանին, որը ուզում է մտնել ԱՀԿ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ նշելով, որ խոսք է գնալու ՄՄ ընդհանուր տարիֆների մասին և որ շատ հնարավոր է, որ երրորդ երկրների հետ Հայաստանն ունենա ավելի լավ պայմաններ:

«Կարող եմ Եվրամիության օրինակը բերել, երբ Ռումինիան, լինելով ԱՀԿ անդամ, միացավ Եվրոպական միությանը, իսկ  Եվրամիության տարիֆները շատ ավելի բարձր էին: Հիմա Ռումինիայի պարագայում ԵՄ-ն ինքը արդեն իր բանակցություններն է վարում ԱՀԿ անդամների հետ, ոչ թե Ռումինիան: Դա սովորական կանոն է, այսինքն՝ Մաքսային միությունն էլ պետք է սկսի բանակցել (ոչ թե Հայաստանը) այլ երկրների հետ՝ այն երկրի վերաբերյալ, որը մտել է Մաքսային միություն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ շատ հնարավոր է, որ մենք ՄՄ մտնելով՝ երրորդ երկրների հետ ունենանք ավելի լավ պայմաններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ