19:51 , 5 փետրվար, 2014
Galatv.am-ը գրում է.
Ախուրյանում դեկտեմբերի 29-ին գրանցված ամուսինների դաժան սպանությունից հետո դիակների դատաբժշկական փորձաքննության պաշտոնական տվյալները մինչեւ այժմ հայտնի չեն: Խոսքը Ախուրյանի Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկումտեղի ունեցած սպանության մասին է, երբ որդին ծնողներին՝ Ախուրյանի բնակիչներ Գարեգին եւ Մանուշակ Հակոբյաններին գտել էր սպանված վիճակում:
Ամենասկզբում տարածված վարկածի համաձայն՝ սպանությունը վրեժի հողի վրա է կատարվել, քանի որ տնից ոչինչ չի անհետացել:
Այնուհետեւ եւս մեկ վարկած շրջանառվեց, որ ամուսիններն իրար են սպանել: Այսօր արդեն Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ասաց, որ մի քանի վարկածների հետ եւս մեկ վարկած է շրջանառվում, որ ամուսիններից մեկը սկզբում սպանել է դիմացինին, հետո՝ ինքն իրեն:
Նշենք նաեւ, որ հիմա արդեն սպանվածների հեռավոր հարազատները եւս ավելի շատ այս վարկածին են հավատում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ