12-ամյա աղջկա աչքերից արցունքների փոխարեն քարեր են ընկնում (Video)


19:43 , 5 փետրվար, 2014
Եմենի 12-ամյա բնակիչը շոկի մեջ է գցել իր հայրենակիցներին ու մեծ մտահոգություն պատճառել բժիշկներին: Բանն այն է, որ երբ այս աղջիկը լաց է լինում, նրա աչքերից արցունքների փոխարեն քարեր են դուրս թափվում: Ինչպես հաղորդում է Mirror պարբերականը, Եմենի հեռուստատեսությունը արդեն ցուցադրել է Սաադիա Սալեհի մասին պատմող տեսանյութ, որում պատմվում է այն անհայտ հիվանդության մասին, որով տառապում է աղջնակը:
Ամեն ինչ սկսվեց շատ անսպասելի: Պարզապես մի օր աղջիկը լաց եղավ ու արցունքների փոխարեն, նրա աչքերից քարեր թափվեցին: Ցնցված ծնողները նրան միանգամից հիվանդանոց տարան, որպեսզի բժիշկները բուժեն իրենց աղջկան, սակայն բժիշկները միայն ձեռքերով արեցին և իրենց տարակուսանքը հայտնեցին:
Բժիշկները չեն կարողանում որևէ ռացիոնալ բացատրություն գտնել աղջկան տանջող այս տարօրինակ հիվանդությանը: «Այս տարածաշրաջանում սա արդեն երկորդ նման դեպքն է: Սալեհի հիվանդությունը խուճապի պատճառ դարձավ տեղի գյուղական համայնքների բնակչության շրջանում», – ասում է տեղացի լրագրողներից մեկը:
Եվ իրոք, Սաադիների ընտանիքի հարևանությամբ ապրող մարդիկ ամեն կերպ խուսափում են առնչվել նրա հետ՝ համարելով, որ նա դիվահարված է, իսկ այլոք համարում են, որ նա սուր վարակիչ հիվանդության կրող է ու վախենում են վարակվել: