«Բորուսիայի» երկրպագուն ներողություն խնդրեց Լևանդովսկուց


21:21 , 5 փետրվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին մեղադրվում է իր տան մոտ ակումբի երկրպագուներից մեկին հարվածելու համար:

Ինչպես տեղեկացնում է Bild-ը, երկրպագուն հետ է վերցրել մեղադրանքը և ներողություն խնդրել Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստից:

Նշենք, որ ֆուտբոլիստի նկատմամբ բոլոր մեղադրանքները հանվել են: