19:15 , 5 փետրվար, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ-ում բռնել են կին հանցագործին, որը Միչիգանի բանտից փախել էր մոտ 37 տարի առաջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ոստիկանության լեյտենանտ Քևին Մայերին: Նա ապրել է Սան Դիեգոյում՝ կեղծ անվամբ:
Ներկայում 60-ամյա Ջուդի Լին Հեյմենը Սան Դիեգոյի բանտում է, որտեղից մոտ ապագայում նրան կտեղափոխեն Միչիգան:
Հեյմենը փախել էր Իպսիլանտի քաղաքի բանտից 1977թ.: Նա բանտարկվել էր գողության փորձի համար, երբ եղել էր 23 տարեկան: Նրան դատապարտել էին 16 ամսվա բանտարկության, սակայն կինը փախել էր պատժաչափի կեսից: