18:56 , 5 փետրվար, 2014Tert.am-ը գրում է.
Մինչ ԱԺ-ում Կառավարությանն այսօր հարց ուղղելը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, թե ԱԺ-ն Կառավարությանը լիազորել է կառավարման մանդատով և ոչ թե տնօրինման և հարցրեց, թե ինչո՞ւ է Կառավարությունն առանց խորհրդարանին տեղյակ պահելու վաճառել Որոտանի կասկադը:
«Շատ հաճախ սեփական բուրդը պետականի հետ խառնվում է. խոսքը Որոտանի կասկադի մասին է: Այս վաճառքը տրադիցիոն, ատկատային գործա՞րք է: Որոտանի կասկադը գնելու համար հետաքրքրություն են ցուցաբերել մի քանի ընկերություններ, սակայն վաճառքը տեղի է ունեցել առանց մրցույթի: Ինչո՞վ կարող եք սա բացատրել, և ինչո՞ւ է Կառավարությունը որոշում կայացրել ստրատեգիական նշանակություն ունեցող շահութաբեր կառույցը վաճառել»,- հարցրեց ՀԱԿ պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ