Գազազրկվել ու հոսանքազրկվել են Վանաձորի թաղամասերը


18:26 , 5 փետրվար, 2014

Գազազրկվել ու հոսանքազրկվել են Վանաձորի թաղամասերըArmnewstv.am-ը գրում է.

Վանաձորի Լճեր, Լագեր, Բանգլադեշ, Խնձորուտ, Դիմաց, Բազում, Բանակի ու Վանաձոր թաղամասերում իսկական քաոս է: Արդեն 3 օր է դադարեցվել է գազամատակարարումը: Երեկ երեկոյան էլ հոսանքազրկվել են նշված թաղամասերից մի քանիսը: Գազազրկված ու առանց հոսանքի մնացած թաղամասերում կան նաև հիվանդանոցներ, դպրոցներ և մանկապարտեզներ:

Գազամատակարարման լիարժեք վերականգնման ժամկետներ դեռ չի նշում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ