Բրեդ Փիթը անմոռանալի ռոմանտիկ օր է նվիրել Անջելինա Ջոլիին


18:10 , 5 փետրվար, 2014

Angelina Jolie and Brad Pitt out in Queensland, Australia

Փետրվարի 4-ին Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը իրենց 6 երեխաներին թողեցին տանը և միասին գնացին ճաշելու: Ավստրալիայում կայացած այս ռոմանտիկ հանդիպման ժամանակ սիրահար զույգին բազմիցս լուսանկարեցին, մինչ նրանք ձեռք-ձեռքի տված ճաշում էին ռեստորանում:  

Այս գեղեցիկ զույգը շարունակ ժպտում էր, ողջունում ռեստորանի ճանապարհին իրենց հանդիպած երկրպագուներին և ձեռքով անում տեսախցիկների առաջ: 38-ամյա նրբակազմ Անջելինա Ջոլին կրում էր սև ջինսե տաբատ, բարձրակրունկ կոշիկներ և մուգ կապույտ շապիկ: 50-ամյա Փիթը դեռևս այն նույն կարճ ու «սղլիկ» սանրվածքով էր, որը որոշ ժամանակ առաջ արել էր կինոնկարի դերի համար: Իր զինվորական կոշիկներով, պարկանման տաբատով և լայն վերնաշապիկով նա մի տեսակ ռազմական տեսք ուներ:  

Angelina Jolie and Brad Pitt Hold hands while on date night at the Shipwreck Bar & Grill in Australia.Աշխատանքային պարտականությունների պատճառով Ջոլին և Փիթը վերջերս չէին հասցնում միասին շատ ժամանակ անցկացնել: Փիթը Լոնդոնում զբաղված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող Fury («Կատաղություն») կինոնկարի նկարահանումներով, իսկ Ջոլին Ավստրալիայում նկարահանում էր Unbroken («Անսասանը») պատերազմական դրաման: 

Angelina Jolie waves at fans and photographers on Tuesday, Feb. 4 while off to dinner with Brad Pitt.

«12 տարվա ստրկություն» կինոնկարի հերոսը ուղևորվել է Ավստրալիա՝ իր մեծ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար: Նա 2013 թ.-ի դեկտեմբեր ամսին իր վեց երեխաներին տարել էր Սիդնեյ Հարբոր, որտեղ նրանք շրջեցին տեղի գեղատեսիլ վայրերով և նավարկեցին զբոսանավով: Այս անգամ սիրահար զույգը որոշեց տանը թողնել երեխաներին, և երկուսով ռոմանտիկ ժամադրության գնալ: 

Ավելի քան 7 տարի տևող սիրավեպից հետո՝ 2012 թվականին, զույգը նշանվեց: Ինչ արած, հավանաբար նրանք այնքան էլ չէին շտապում: