18:06 , 5 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Շաքարավազի համաշխարհային գները կաճեն Բրազիլիայում երաշտի պատճառով՝ հայտնում է Bloomberg-ը: Հունվարին շաքարավազի գները հասել էին եռամյա նվազագույն ցուցանիշի:
Շաքարի հումքի մարտի ֆյուչերսների գնանշումները երեկ Նյու Յորքի ICE Futures U.S. բորսայում բարձրացել էին 2 տոկոսով՝ հասնելով մեկ ֆուտի դիմաց 16.06 ցենտի: Ընդհանուր առմամբ հունվարին արժեքը բարձրացել է 9 տոկոսով:
2014-ի հունվարը համարվում է Բրազիլիայում ամենաշոգն ու չորայինը վերջին 20 տարում: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ երաշտը կշարունակվի նաև փետրվարին: Հնդկաստանն արդեն որոշում է ընդունել շաքարավազի արտահանումը չավելացնելու մասին: