20:31 , 5 փետրվար, 20141in.am-ը գրում է.
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը մտադիր է մարտի սկզբին առաջին անգամ պաշտոնական այց կատարել Իրան:
ISNA գործակալության տվյալներով՝ Էշթոնը Թեհրան կժամանի Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հրավերով: Այցի օրը դեռևս որոշված չէ, սակայն հայտնի է, որ այն տեղի կունենա Իրանի և «վեցյակ»-ի միջև բանակցությունների հերթական փուլից հետո, որը փետրվարի 18-ին կանցկացվի Վիեննայում:
Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մենն իր հերթին հայտարարել է, որ նրա այցն Իրան դեռևս համաձայնեցված չէ: