17:18 , 5 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Էնդին և Սամանտան ամուսնացել են 2007-ին: Ճիշտ է, ժամանակի ընթացքում Սամանտան ավելի ու ավելի էր հասկանում, որ Էնդին այն տղամարդը չէ, ով իրեն պետք է, այնուամենայնիվ, երբ բժիշկներն ասացին, որ Էնդիի կյանքը փրկելու համար երիկամի փոխպատվաստում է անհրաժեշտ, Սամանտան առաջարկեց իր երիկամը:
Վիրահատությունից հետո, սակայն, ամուսինների հարաբերություններն ավելի վատացան: Էնդին իսկական բռնակալի վերածվեց` արգելելով Սամանտային որևէ մեկին պատմել իր զոհաբերության մասին: Կնոջ համար ամենամեծ հարվածն ամուսնու դավաճանությունն էր` իր իսկ ընկերուհու հետ: Դրանից հետո կինը վռնդեց տանից ամուսնուն:
Որոշ ժամանակ անց, սակայն, նրանք կրկին միացան` հանուն Էնդիի` առաջին ամուսնությունից դստեր, ով շատ էր սիրում Սամանտային:
Սակայն շուտով Սամանտան լսեց ամուսնու մեկ այլ հեռախոսազրույց` մեկ այլ կնոջ հետ, որից պարզ դարձավ, որ նրանց միջև սեռական կապ կա:
Օրերս Սամանտան ամուսնալուծության հայց է ներկայացրել: Հայցում նա պնդում է նաև, որ ամուսինը հետ վերադարձնի երիկամը` ասելով, որ այն պետք է բաժին ընկնի ավելի արժանավոր մեկին:
Այս մասին գրում է Lady.ru կայքը: