Նախարար. Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագիր երբեք չի էլ կարող լինել


17:06 , 5 փետրվար, 2014

Նախարար. Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագիր երբեք չի էլ կարող լինելPanorama.am-ը գրում է.

«Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագիր երբեք չի եղել ու չի էլ կարող լինել: Հայաստանի զինված ուժերը պայքար են մղելու մեր ունեցած յուրաքանչյուր թիզ հողի համար: Մենք առաջնորդվում ենք ագրեսիայի ժամանակ պատերազմի դաժանությունները հակառակորդի դաշտ տեղափոխելու սկզբունքով»,- ՊՆ-ում կայացած միջոցառման ժամանակ, պատասխանելով իրեն ուղղված հարցերին, ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 

Այս համատեքստում, ըստ նրա, Հայաստանի համար չափազանց կարևոր է ՀԱՊԿ անդամ լինելը և, որ կազմակերպության կանոնադրության համաձայն՝ մյուս անդամ երկրներն անհրաժեշտության դեպքում պարտավոր են օգնել Հայաստանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ