Ահա թե ինչպես են համացանցում ծաղրում Սոչիի օլիմպիադան (Photo)


21:45 , 5 փետրվար, 2014

Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը դեռևս չեն սկսվել, իսկ սոցցանցերում արդեն թեժ քննարկումներ են ընթանում վերջինիս անցկացման պատրաստության խնդիրների վերաբերյալ: Ամեն օր համացանցում հայտնվում են օլիմպիական խաղերի կազմակերպիչների հերթական անհաջողությունները և ձախողումները, որոնք անմիջապես դառնում են ծաղրի առարկա և համացանցային մեմերի գլխավոր թեմա:

 Երկվորյակ զուգարաններ

Ամենամեծ աղմուկը բարձրացրել էր «Սոչի-2014»-ի մամուլի կենտրոնի՝ տղամարդկանց սանհանգույցի լուսանկարը:  BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգը հրապարակել էր սանհանգույցի լուսանկարները, որտեղ տեղադրված է միանգամից երկու զուգարան:


Դրանից հետո յուրաքանչյուր երկրի թիմն իր պարտքն էր համարում լուսանկարվել այդ սանհանգույցում:

Ավելի ուշ մամուլի կենտրոնի ներկայացուցիչ Ելենա Գրինբերգը հայտնել էր, որ սանհանգույցը արդեն պահեստասենյակի են վերածել՝ զուգարանները փոխարինելով սեղանիկներով: Սակայն նույնիսկ դրանից հետո սկանդալը կանգ չառավ: Մարզիկները նույնատիպ սանհանգույց էին հայտնաբերել և հիմա լուսանկարվում են այնտեղ:


Թարգամության դժվարություններ

Ծաղրում են նաև հայտարարությունների, տեղեկատվական վահանակների և ռեստորանների ճաշացանկի անգլերեն թարգմանությունները:


Օրինակ, Ռուստեմ Ադագամովը տեղադրել էր այն հայտարարության լուսանկարը, որի վայրում պետք է արհեստական ձյուն լցվի: Պաստառի հեղինակները շատ տարօրինակ անգլերենով կոչ են անում մարդկանց պահպանել «իրենց գանձը՝ օլիմպիական ձյունը»:  

The Telegraph-ը հեգնանքով մեկնաբանում է լուսանկարը. «Մենք կարող էինք մեկնաբանել այս լուսանկարը, բայց մեր ռուսերենը այդքան լավ չէ»:   

Սխալներ լինում են նույնիսկ ռուսերենով գրված հայտարարություններում: Օրինակ, ВВС-ի ռուսական ծառայության թղթակից Ռաֆայել Սաակովը Twitter-ի իր էջում տեղադրել էր հյուրանոցներից մեկի տեղեկատուն՝ «дИльфинарий» և «стомОтология» հաստատությունների համարներով:


Տուժել են անգամ փողոցների անվանումները: Սոչիում կայանալիք օլիմպիադայի նախօրյակին  փողոցների անվանումները թարգմանել էին անգլերեն, օրինակ, «Ружейная» փողոցը ձևափոխվել էր  «Street Shotgun»-ի, իսկ «Возрождения» դարձել էր «Revival Street»:


Թարգմանիչները առավել ջանասիրաբար կերպով թարգմանել են «Голубые Дали» փողոցը, որն արդյունքում դարձել է «Blue Dali Street», բայց ամենից շատ ծիծաղ է առաջացրել «50 лет СССР» փողոցին: Վերջինիս թարգմանության մի քանի տարբերակ է առաջարկվում՝   «50 years USSR», «50 let SSSR» և «50-letiya USSR»:


Բնակարանային խնդիր

Բազմաթիվ բողոքներ են գալիս կենցաղային պայմանների վերաբերյալ, որտեղ ապրում են օլիմպիադային մասնակցող մարզիկները և մրցույթի հյուրերը: Սոչիի հյուրանոցները և բազաները ակնհայտորեն չեն հասցրել պատշաճ կերպով պատրաստվել:

Կանադացի սնոուբորդիստ Սեբաստիան Տուտանը Twitter-ի իր էջում հայտարարություն էր տեղադրել, որը հայտնաբերել էր հյուրանոցի սանհանգույցում: Նկարի վրա պատկերված է, թե ինչպես է պետք ճիշտ կերպով օգտվել զուգարանից:


Սոչիի հյուրանոցների առանձնահատկությունները՝ վարդակ բարձի կամ ջեռուցման մարտկոց առաստաղի տակ:

Սոչիում գրանցված է բարձերի սուր դեֆիցիտ:

 

Հին մարզահագուստ և «շոկոլադե մեդալներ»

Հերթը հասել է Ռուսաստանի հավաքականի մարզահագուստին և օլիմպիական կրակին և նույնիսկ մարզիկներին տեղափոխող տրանսպորտին:


Ռուսաստանի հավաքականի մարզիկներին տվել են հին մարզահագուստը՝ կարելով նրա վրա 2014թ.-ի խորհրդանշանը: Լուսանկարը տեղադրել էր ռուս չմշկորդ Արտյոմ Կուզնեցովը՝ մեկնաբանելով. «2012թ.-ի մարզահագուստի վրա կարել են նորը և հանձնել մեզ»: Նրա գրառումը միանգամից մեկնաբանեցին. «Մեդալները, անկասկած, շոկոլադից կլինեն»:   

Օլիմպիական ավտոբուսը: Ամենահայտնի մեկնաբանությունը. «Շեյթան-մեքենա»:  

Հանգստյան օրերին Սոչիում տեղի ունեցավ օլիմպիական կրակի թեստային վառումը: Եթե նախկինում կրակը ռուս քաղաքական գործիչների, մարզիկների ձեռքերում անընդհատ հանգչում էր, ապա այս դեպքում նրանից սև ծուխ էր դուրս գալիս: Ուկրաինացիները կատակում են, որ դա մայդանցիներն են հասել Սոչի և անիվներ են այրում:

Համացանցում ծաղրում են նաև սոչիական «դաժան» կարագը: Լուսանկարը տեղադրել է ռուս բիաթլոնուհի Եկատերինա Գլազիրինան:


Գեղասահորդ Պուտինը և փշալարերը


«The New Yorker» շաբաթաթերթը և «The Economist» ամսագիրը իրենց առաջին էջերին տեղադրել էին նմանատիպ պատկերներ, որոնց վրա Ռուսաստանի նախագահը պատկերված է գեղասահորդի տեսքով:  


Ամերիկյան «The Time» ամսագիրը նույնպես դուրս էր եկել օլիմպիական խաղերին նվիրված առաջին էջով: Օլիմպիական օղակները պատկերված են փշալարի տեսքով: