16:18 , 5 փետրվար, 2014Panorama.am-ը գրում է.
ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ուկրաինայի կառավարության նկատմամբ, եթե նա ընդդիմության հետ երկարատև պայքարում քաղաքական լուծում չգտնի: Գրում է «The Guardian»պարբերականը:
«Ուկրաինայում գրեթե երկու ամիս բողոքի ցույցեր են տեղի ունենում ընդդեմ նախագահ Վիկտոր Յանուկովիչի այն որոշման, որ պետք է առևտրային և այլ ոլորտներում պայմանագիր կնքվի ԵՄ-ի հետ»,-նշել է վերջինս:
«Ուկրաինան հիմա Ռուսաստանի և արևմուտքի պայքարի միջև է հայտնվել: ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն նախնական քննարկումներ են անցկացնում Ուկրաինայում հնարավոր նոր կառավարությանը ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ