Հայաստանը երրորդ տեղում է հունվարին Վրաստան կատարած այցելությունների թվով


16:12 , 5 փետրվար, 2014

Tert.am-ը գրում է.

2014 թվականի հունվարին Վրաստան է այցելել 319 499 մարդ, ինչը 14,1 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից, գրում է Business Грузия-ն:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2014 թվականի հունվարին երկիր է այցելել 122 714 զբոսաշրջիկ, ինչը 16,6 տոկոսով գերազանցում է 2013 թվականի հունվարի ցուցանիշը:

53 241 տարանցիկ այց է իրականացվել, ինչը 67 տոկոսով ավելի է անցած տարվա հունվարի ցուցանիշից: Այլ նպատակներով Վրաստան այցելություն է կատարել 143 544 մարդ: Դա 0,5 տոկոսով գերազանցում է 2013 թվականի հունվարի ցուցանիշը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ