16:06 , 5 փետրվար, 2014Esem.am-ը գրում է.
«Բնական մազերով սանրվածք ստանալը լավագույն տարբերակն է»,- համոզված է վարսահարդար Քրիստինե Մկրտչյանը, ով նման եզրահանգման է եկել 14 տարվա իր գործունեության ընթացքում: Քրիստինեն, ով արտասվելով է գնացել վարսահարդարման արվեստն ուսանելու, այժմ իրեն այլ ոլորտում չի պատկերացնում:
«Բնական մազերով սանրվածք ստանալը լավագույն տարբերակն է»,- համոզված է վարսահարդար Քրիստինե Մկրտչյանը, ով նման եզրահանգման է եկել 14 տարվա իր գործունեության ընթացքում: Քրիստինեն, ով արտասվելով է գնացել վարսահարդարման արվեստն ուսանելու, այժմ իրեն այլ ոլորտում չի պատկերացնում:
Խոսելով հարսանեկան սանրվածքներից` նա նշեց, որ նորաձև են կիսահավաքած, ալիքներով սանրվածքները, որոնք էլ հիմնականում ընտրում են այսօրվա հարսնացուները: Ըստ Քրիստինեի` յուրաքանչյուր հարս որևէ սանրվածք ընտրելիս պետք է առաջնորդվի իր բնական մազերը, իսկ դրանց արհեստական երկարացումները նորաձև չեն եղել և այժմ էլ չեն: «Սանրվածքն ընտրելիս` ուշադրություն ենք դարձնում աղջկա տեսքին` արտաքինին: Դիմագծերն ու մազի որակն էլ շատ կարևոր են: Մազը հուշում է` ինչ անել. նայում ես մազին, և այն «ասում է», թե ինչպես պետք է խաղաս հետը: Եթե տվյալ աղջիկը բարձրահասակ, սլացիկ կառուցվածք ունի, ապա առաջարկում ենք բարձր հավաքած «կոսերը»: Իհարկե, սանրվածքի ընտրությունը կախված է նաև փեսացուի հասակից. եթե ուզում եմ արհեստական հասակ տալ հարսին, դարձյալ բարձր սանրվածքներ եմ անում»,- նշեց Քրիստինեն: Կարճ վարսեր ունեցող հարսներին վարսահարդարն առաջարկում է նորաձև ալիքները, որոնք գեղեցիկ են նաև կարճ մազերով: Ըստ նրա` մեր` հայկական փարթամ մազերն ալիք են սիրում. դա մեր խոշոր դիմագծերին սազում է:
Գոհար Հարությունյան
- Օգտագործած հյուսքը շատ նորաձև է: Նրա կերպարին նայելիս 60-կանները հիշեցի. թե սանրվածքը, թե քողը 60-ականների ոճով են: Ինձ թվում է` իրեն փոփոխություններ պետք չեն, շատ յուրահատուկ հարս է: Նրա կերպարում միայն երկար քողը կփոխեի, որն ավելորդ է գլխի աքսեսուարի ու հագուստի հետ:
Քնարիկ Զաքարյան
- Գեղեցիկ հարս է. հավաք սանրվածքը համապատասխան է և´նրա դեմքի, և´ հարսանեկան զգեստի հետ: Ճիշտ և տեղին են ձիգ հավաքած մազերը. ընդգծել են նրա արտահայտիչ աչքերն ու կերպարին սլացիկություն են հաղորդել: Կարծես պարուհի հարս լինի:

Աննա Դավթյան
- Կարծում եմ` այս սանրվածքը մեծացրել է նրան: Աչքերը, դիմահարդարումը գեղեցիկ են, բայց մազերի հավաքած ձևն ու դրանց կրկնակի բարձրությունը կանացի տեսք են հաղորդել կերպարին: Ընդհանուր կերպարը` և´հագուստը, և´ քողը գեղեցիկ են, բայց սանրվածքի պատճառով իր տարիքից մեծ է երևում: Իրեն ավելի ցածր սանրվածք էր պետք:

Վարսա
- Այստեղ հարսանեկան սանրվածք չկա. գզգզված տեսք ունի: Հավանաբար ցանկացել են ազատ ոճ ունենալ, սակայն դա հարսանեկան սանրվածք չէ. ակումբային ոճ է հիշեցնում: Իրեն բարձր հավաքած սանրվածք կսազեր: Այսպես ավելի շատ թափթփված, քան հարսի տեսք ունի:

Գոհար Հարությունյան
- Այս երգչուհին հայկական ժողովրդական երգեր է կատարում, և ես կցանկանայի նրան բնական մազերով տեսնել: Այս գույնն իրեն մեծացնում է ու արհեստականություն հաղորդում: Ավելի գեղեցիկ կլիներ, եթե նրա խոպոպները բնական լինեին. իր կերպարում ամեն ինչ արհեստական ու մեծական է: Նա անպայման պետք է փոխի իր մազերի գույնը: Կարծում եմ` բավականին երիտասարդ է այսպիսի գույնով հանդես գալու համար:
Զառա Սահակյան
- Հավանաբար նա ցանկացել է յուրահատուկ ոճ ընտրել ու տարբերվել մյուսներից. ռոքերական ոճ է: Իհարկե, կերպարը հարսանեկան չէ, պարզապես գլխարկով, հագուստով ու աքսեսուարներով փորձել է տարբերվել մյուս հարսներից: Մազերի մասին խոսք չկա. պարզապես կասեմ, որ եթե հյուսել են ամբողջ մազերը, կարծում եմª մազափունջը ևս պետք է հյուսեին:
Մարիամ Շահինյան
- Կարծում եմ` նա ցանկացել է Ջուլիետայի կերպարն ընտրել. գլխի աքսեսուարը գեղեցիկ է, սակայն հստակ սանրվածք չունի, ինչն էլ անփույթ տեսք է հաղորդել կերպարին: Կցանկանայի մազերի վրա աշխատանք տեսնել. ճիշտ է, բնականը գեղեցիկ է, սակայն պետք է աշխատել բնական մազի հետ: Գուցե գեղեցիկ ու տոնական հյուսք աներ, որի դեպքում և` վարսերի երկարությունը կերևար, և` գեղեցիկ կլիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ