Foursquare-ը Microsoft-ից 15 մլն դոլար է ստացել


15:59 , 5 փետրվար, 2014

1in.am-ը գրում է.

Foursquare ընկերությունը, որը ստեղծում է համանուն հավելված, որը թույլ է տալիս օգտատերերին կողմնորոշվել տեղանքում առանց GPS-ի, հայտնել է, որ Microsoft-ի հետ համաձայնագրի շրջանակում 15 մլն դոլար է ստացել: Այս մասին հայտնում է Vesti-ն:

Սատյա Նադելլայի գլխավորած Microsoft-ը որոշել է նոր ակտիվ ձեռք բերել՝ սեփական ֆիրմային ծառայություններն ապահովելու նավիգացիոն ոլորտի հավելյալ հնարավորություններով: Foursquare-ի մշակումները կկիրառվեն Bing որոնողական համակարգում, և այդպիսով հասանելի կլինեն Windows Phone-ի ու Windows 8-ի համար:

Բացի դրանից՝ կնքվել է լիցենզիոն համաձայնագիր, որը վերաբերում է գեոլոկացիոն և տեղեկատվական ալիքների հասանելիոթյան հարցերին, որոնք անհասանելի են Foursquare-ի մյուս գործընկերների համար: Գործարքից ֆինանսական մանրամասներ չեն հաղորդվում: 

Foursquare-ի ղեկավարությունը հաստատում է, որ համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն հարցերի լայն շրջանակով, ներառյալ մարկետինգային: