Որքան ջուր է պետք խմել առանց դիետաների նիհարելու համար


15:46 , 5 փետրվար, 2014

Որքան ջուր է պետք խմել առանց դիետաների նիհարելու համարLife.panorama.am-ը գրում է.

Նիհարելու համար պարզվում է միայն հատուկ սննդակարգի հետևելը և սպորտով զբաղվելը քիչ է: Ըստ մասնագետների՝ ջրի ճիշտ օգտագործումը ևս կարող է նպաստել ավելորդ քաշից ազատվելուն:

Նիհարելու հարցում, ինչպես գիտենք, էական հանգամանք է օրգանիզմից ավելորդ նյութերի հեռացումը, իսկ որպեսզի այդ ֆունկցիան ամբողջ ծավալով իրականացվի, անհրաժեշտ է կարգավորել ջրի քանակությունը օրգանիզմում: Մյուս կողմից էլ լյարդը ավելորդ նյութերի հեռացումը իրականացնում է ջրի միջոցով: Մասնագետները խորհուրդ են տալիս ջուրը խմել հենց մաքուր վիճակում՝ այլ ոչ թե օրինակ թեյի կամ սուրճի տեսքով:
 
Նիհարելու համար օրական պահանջվում է երկու լիտրից ոչ պակաս քանակությամբ ջուր օգտագործե, ընդ որում, ջրի քանակությունը կարող է տատանվել կախված մարդու քաշից, հասակից, տարիքից, իսկ եթե զուգահեռ զբաղվում եք նաև սպորտով, ապա անհրաժեշտ է ավելացնել ջրի քանակությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ