15:26 , 5 փետրվար, 20141in.am-ը գրում է.
Բրազիլիայում երեկ տեղի ունեցած էլցանցերի վթարի պատճառով 6 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Հոսանքազրկվել են այս ամռանը Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունող Բրազիլիայի 6 նահանգներ՝ Սան Պաուլոն, Ռիո դե Ժանեյրոն, Մինաս Ժերայսը, Պարանան, Ռիու Գրանդի դե Սուլն ու Մատու Գրոսուն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին:
Երկրի էլեկտրական համակարգի ազգային օպերատորի խոսքով՝ վթարի պատճառը կարճ միացումն էր: Մոտավորապես 1 ժամ անց հաջողվել է կարգավորել խնդիրը:
Վերջերս Բրազիլիայի էներգետիկայի նախարար Էդիսոն Լոբան հավաստիացրել էր, որ աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիան էլեկտրաէներգիայի պակաս չի զգա: